Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
25.02.2011 | 00:00

...թե Մհեր Շահգելդյանը դարձել է ալամ աշխարհի հայերի միության ներկայացուցիչը Հայաստանում, և ալամ աշխարհի հայ Արա Աբրահամյանն այսուհետ հայաստանյան իր բոլոր գործընթացները կոորդինացնելու և իրականացնելու է արտակարգ իրավիճակների նախկին նախարարի միջոցով: Ոչ այն պատճառով, որ վերջին շրջանում՝ Լուժկովի անկումից հետո, ինքն էլ արտակարգ իրավիճակում է հայտնվել, այլ որ համամասնորեն է սիրում ապրել. մի եղբայրը ԲՀԿ-ում է, մյուսը՝ ՀՀԿ-ում, մյուսը` Սերգեյ Աբրահամյանը, ՕԵԿ-ում: Քանի որ ՕԵԿ-ի կշիռը կոալիցիոն վերջին հուշոտումից հետո բավականին բարձրացել է, «ալամ» հայը հասկացել է, որ ՕԵԿ-ի հետ «ջերմությունը» պետք է փոխարինել «եղբայրությամբ»:
Ընդ որում, ՕԵԿ-ի հետ քաղաքական այդ «ամուսնությունը» երկուստեք ձեռնտու գործարք է: Մհեր Շահգելդյանի ավելի «մեծ եղբայր» Արթուր Բաղդասարյանը ոչ միայն ջերմ կապեր ունի Արևմուտք-Ֆրանսիաների հետ, այլև բուն Ռուսաստանում խիստ առանցքային ֆիգուրներ՝ Բորդյուժայի ու Պատրուշևի հետ:
Այնպես որ…

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ